Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ․ Axios

24/06/2025 11:48 Միջազգային

Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը։

Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակումից հետո Իրանը Սպիտակ տուն է ուղարկել հաղորդագրություն, որ հետագա հարվածներ չի իրականացնի։

Ի պատասխան՝ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ չի պլանավորում պատասխանել իրանական հարձակմանը և պատրաստ է վերսկսել բանակցությունները Իրանի հետ։

Axios-ի հաղորդմամբ՝ դրանից հետո շարունակվել են բանակցությունները ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Իրանի միջև՝ հրադադարի պայմանների և դրա մեկնարկի ժամանակի շուրջ համաձայնության գալու համար։

Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով, որի անունը չի նշվում, հունիսի 23-ի երեկոյան, երբ պարզ է դարձել, որ իրանցիները վերջացրել են իրենց գործողությունները, Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ասել նրան, որ ցանկանում է՝ պատերազմն ավարտվի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ