Պաղեստինյան ԻՀՊԿ ստորաբաժանման ղեկավարը սպանվել է Իրանում

21/06/2025 13:37 Միջազգային

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաղեստինյան մասնաճյուղի ղեկավար Սաիդ Իզադին սպանվել է Իրանի Ղոմ քաղաքի բնակարաններից մեկում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ղոմ քաղաքի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

Կացի խոսքով՝ Իզադին ֆինանսավորել և զինել է ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ։ «Հսկայական նվաճում է Իսրայելի հետախուզության և ռազմաօդային ուժերի համար, արդարադատություն՝ սպանվածների և առևանգվածների համար։ Իսրայելի երկար ձեռքը կհասնի իր բոլոր թշնամիներին», – ասել է նախարարը։

–00—ՅՄ