Ռուսական զորքերը ավելի քան 270 ԱԹՍ և հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Ուկրաինայի տարածքը hունիսի 21-ի գիշերը ենթարկվել է լայնածավալ հարձակման՝ Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը։
Նշվում է, որ ռուսական կողմը կիրառել է 272 անօդաչու թռչող սարք, որոնցից մի մասը եղել են հարվածային, իսկ մյուս մասը՝ նմանակող, ինչպես նաև արձակել է 8 հրթիռ։
Ուկրաինայի զինված ուժերն արձանագրել են, որ հաջողվել է խոցել 140 անօդաչու սարք, ևս 112-ը չեզոքացվել են։
Բացի դրանից, ուկրաինական պաշտպանության ուժերը ոչնչացրել են երեք «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ, մեկ «Կինժալ» տիպի աերոբալիստիկ հրթիռ և մեկ «Կալիբր» թևավոր հրթիռ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ
-
Ադրբեջանն ուզում է մտնել մեր ճաշասենյակ, քայլել ճաշասեղանի վրայով, կոտրել պատուհանն ու գնալ իր տուն
-
Ծրագրերը միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը․ «Վեոլիա Ջրի» տնօրենը՝ Խաչատուրյանին
-
Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
-
Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է