Թրամփը շուտով որոշում կկայացնի Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ

19/06/2025 21:50 Միջազգային

Դոնալդ Թրամփն Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա։