Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

19/06/2025 18:26 Միջազգային

Մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ վերադարձվել են Կիևի կողմից վերահսկվող տարածքից՝ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ:

«Հունիսի 19-ին ռուս-ուկրաինական համաձայնություններին համապատասխան, որոնք հունիսի 2-ին ձեռք են բերվել Ստամբուլում, ռուսաստանցի զինծառայողների մի խումբ է վերադարձվել Կիևի վարչակարգի կողմից վերահսկվող տարածքից: Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ», – ասել են պաշտպանության նախարարությունում:

Ներկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում:

–00—ՅՄ