ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Դոլգենկոյե բնակավայրը։ Այս մասին տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։
Իսկ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Նովոնիկոլաևկա բնակավայրը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
—00—ՄԱ