Լավրովը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման համար

18/06/2025 16:53 Միջազգային

2025 թվականի հունիսի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։

APA-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով առաջացած իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։

ՌԴ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը և պատկան բոլոր մարմիններին Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում մեր երկրի ցուցաբերած աջակցության համար։

—00—ՄԱ