Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին․ ԱԳՆ

16/06/2025 12:39 Միջազգային

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և կարծում է, որ նման զենքերը տեղ չունեն Մերձավոր Արևելքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նախարարությունը միաժամանակ երկրի խորհրդարանի հետ համակարգում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցի շուրջ քննարկումները։

Իսրայելի հարձակումների ֆոնին վերջերս որոշ իրանցի քաղաքական գործիչներ սկսել են խոսել պայմանագրից դուրս գալու անհրաժեշտության մասին։

–00—ՅՄ