Բրիտանական MI6 հետախուզական գործակալության ղեկավարն առաջին անգամ կին կլինի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության գործակալության, որը հայտնի է որպես MI6, ղեկավարը կառույցի 116-ամյա պատմության մեջ առաջին անգամ կլինի կին՝ 47-ամյա Բլեյզ Մետրևելին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։
Մետրևելիի նշանակման մասին հայտարարել է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։ Նա այս աշնանը կփոխարինի MI6-ի ներկայիս ղեկավար Ռիչարդ Մուրին։
Բլեյզ Մետրևելին հետախուզական ծառայությանը միացել է 1999 թվականին, դեռևս Քեմբրիջի ուսանողական տարիներին։ Այժմ նա MI6-ի տեխնոլոգիաների և նորարարության բաժնի ղեկավարն է, ինչը նրան դարձնում է հետախուզության ղեկավարության անդամ։ Այդ բաժանմունքը հանրությանը հայտնի է Q, տառով։ Մետրևելին նախկինում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ հակահետախուզական ծառայությունում՝ MI5-ում։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի և Արևելյան ուղղափառ եկեղեցիների համար
-
Պետդեպը հետևում է «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին»
-
Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
-
Հայաստանն ու ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը
-
ՀՅԴ-ն ազգային գաղափար է ու հայկականության դրսևորում․ Էդուարդ Շարմազանով
-
Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից․ Euronews
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է