Պուտինը պատմաբան Ալեքսանդր Չուբարյանին պետական ​​մրցանակի է արժանացրել

10/06/2025 15:23 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին պետական ​​մրցանակ է շնորհել՝ մարդասիրական գործունեության մեջ ձեռքբերումների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի կայքից։

Դափնեկիրների անունները հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են նախագահի օգնական Անդրեյ Ֆուրսենկոն, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և նախագահի խորհրդական, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։

Չուբարյանը ռուսաստանցի պատմաբան է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր։

–00—ՅՄ