Լին Թրեյսին կլքի ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր առաքելությունը, հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը: Հունիսի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին, նախատեսված է ուղիղ հեռարձակում, որի ընթացքում Թրեյսին հրաժեշտի խոսքով հանդես կգա: Նրա լիազորությունների դադարեցման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում, գրում է «Կոմերսանտ»-ը:
Լին Թրեյսին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է 2023 թվականի հունվարից։ Նախկինում դիվանագետը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպան։ 2017-2018 թվականներին նա եղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական։ 2014-2017 թվականներին նա եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպան։ Լին Թրեյսին արժանացել է Պետքարտուղարի «Քաջության» և «Ակնառու ծառայության» մրցանակներին։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ողջ Սյունիքի օկուպացիան է ծրագրված «Զանգեզուրի միջանցքի» անվան տակ, սա վտանգավոր է ՀՀ-ի համար
-
Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով․ Վեհափառ Հայրապետ
-
«Սինոփսիս Արմենիայի» տնօրենը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով
-
Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ
-
Ադրբեջանն ուզում է մտնել մեր ճաշասենյակ, քայլել ճաշասեղանի վրայով, կոտրել պատուհանն ու գնալ իր տուն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է