Իսրայելը պատրաստ չէ խաղաղության ուղի փնտրել․ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Թել Ավիվը պատրաստ չէ խաղաղ կարգավորմանը, ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը։
«Սա մեր ընդհանուր դիրքորոշումն է. Իսրայելի կողմից այս պատվիրակության այցելությունը թույլ չտալը ոչ այլ ինչ է, քան նրանց արմատական դիրքորոշման հաստատումը և խաղաղ կարգավորման ցանկացած փորձի մերժումը։ Ակնհայտ է, որ նրանք ոչինչ չեն ուզում, բացի ագրեսիայից», – ասել է Ֆարհան ալ Սաուդը՝ Ամմանում արաբական երկրների արտակարգ նախարարական հանդիպման շրջանակներում մամուլի ասուլիսում ելույթ ունենալով։
Նախարարը նշել է Պաղեստինի դեմ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը և կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Պաղեստին պետությունը՝ այս քայլը անվանելով խաղաղության հասնելու կարևոր պայման։
–00—ՅՄ