Թրամփը նպատակադրված է ուկրաինական հակամարտությունը շուտափույթ ավարտին հասցնել. Ռուբիոն՝ Լավրովին

28/05/2025 22:44 Միջազգային

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախապատրաստման մասին:

Ռուբիոն ընդգծել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակադրված է ուկրաինական հակամարտությունը շուտափույթ ավարտին հասցնել։ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումների մերձեցմանը։

Կողմերը հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական և փոխադարձ երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը։

–00—ՍՊ