Ռուսական պավիրակության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ՊՆ նախարարի հետ․ մանրամասներ

28/05/2025 20:01 Միջազգային

ՌԴ նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պավիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

«Զանգահարել եմ Ուկրաինայի ՊՆ նախարարին՝ առաջարկելով հուշագրերի փոխանակման համար հանդիպման ճշգրիտ օր և վայր։ Մենք սպասում ենք նրանց պատասխանին և պատրաստ ենք հանդիպել առաջիկա օրերին՝ սկսելու երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը», – հայտարարել է նա։

 

–00—ՍՊ