Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը դեռ կշարունակվի

27/05/2025 17:40 Միջազգային

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ակնկալում, որ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը շուտով կավարտվի։ Ըստ նրա՝ մարտական ​​գործողություններն Ուկրաինայում կշարունակվեն այն պատճառով, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ցանկանում բանակցություններ սկսել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին Մերցը հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ մայիսի 27-ին Տուրկուում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

«Պատերազմները սովորաբար ավարտվում են մեկ կամ երկու կողմերի տնտեսական կամ ռազմական ուժասպառության պատճառով, բայց այս պատերազմում մենք, ըստ երևույթին, դեռ հեռու ենք նման իրավիճակից», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն երկարատև պատերազմի, ինչը նշանակում է, որ նրանք պետք է էլ ավելի ակտիվորեն աջակցեն Ուկրաինային և ապահովեն նրա պաշտպանվելու կարողությունը, զգուշացրել է Ֆրիդրիխ Մերցը։

«Ռուսաստանը սխալ հաշվարկներ է արել», – ասել է նա և ընդգծել, որ վերջին տարիներին Եվրոպայի միասնությունն աճել է, իսկ ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ