Բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

28/05/2025 23:50 Ներքին կյանք

Այսօր՝ մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։