Պուտինը հանդիպել է պատրիարք Կիրիլի հետ և շնորհավորել նրան

24/05/2025 16:18 Միջազգային
Մայիսի 24-ին Ռուս ուղղափառ Եկեղեցին նշում է Սլավոնական գրերի և մշակույթի օրը՝ սուրբ հավասար առաքյալներ Կիրիլի և Մեթոդիոսի հիշատակի օրը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ու շնորհավորել նրան Անվանակոչության օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ ձեզ անվանակոչության օրվա կապակցությամբ և երախտագիտություն եմ հայտնում այն ​​ամենի համար, ինչ դուք անում եք Ռուսաստանի, մեր ժողովրդի համար», – ասել է Պուտինը՝ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին նվիրելով սպիտակ վարդերի մեծ փունջ։
Ավանդույթի համաձայն` այս օրը Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին շնորհավորում են հոգևորականության, իշխանության, հասարակության, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական և այլ դավանանքների ներկայացուցիչները:

–00–ԱՀ