Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել Հունաստանում կայանալիք «Անհապաղ արձագանք» (Immediate Response) զորավարժության վերաբերյալ։
Նշվել է, որ զորավարժությունը, որը կանցկացվի Հունաստանում մայիսի 25-ից հունիսի 6-ը ՆԱՏՕ-ի զորավարժություն չէ։ Այն ամեն տարի «Եվրոպայի պաշտպան»-ի շրջանակներում իրականացվող պարբերական վարժանքներ են, որոնք համակարգվում են ԱՄՆ-ի Եվրոաֆրիկյան հրամանատարության կողմից։
Զորավարժությունը միաժամանակ անցկացվում է 8 երկրում` Ալբանիա, Բոսնիա և Հերցոգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Հունաստան, Կոսովո, Մոնտենեգրո, Հյուսիային Մակեդոնիա։ Զորավարժությանը հրավիրվել է նաև Թուրքիան և այս պահի դրությամբ գնահատվում է հաջորդ փուլերին մասնակցության գործընթացը։
Հավելյան նշվել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը հայտնի են Թուրքիային։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ