Թրամփը հայտարարություն է արել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների մահվան կապակցությամբ

22/05/2025 09:36 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ երկու մարդու մահվան պատճառ դարձած կրակոցներից հետո Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ «հակասեմիտական» սպանությունները պետք է դադարեցվեն։

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Վաշինգտոնի հրեական թանգարանի մոտ երկու մարդու մահվան պատճառ դարձած կրակոցների մեջ կասկածվողը պաղեստինամետ կարգախոսներ է հնչեցրել։

«Վաշինգտոնում տեղի ունեցած այս սարսափելի սպանությունները, որոնք ակնհայտորեն հակասեմիտիզմի դրդապատճառներով են պայմանավորված, պետք է անհապաղ դադարեցվեն։ Ատելությունն ու արմատականությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում», – գրել է Թրամփը։

Թրամփը նաև ցավակցություն է հայտնել հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել էր, որ Վաշինգտոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։

–00—ՅՄ