Ռուսաստանի օդային տարածքում գիշերը խոցվել է 105 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ
22/05/2025 10:29
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Մոսկվան մի քանի անգամ հարձակման է ենթարկվել նախորդ օրը՝ մայիսի 21-ին։
Հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք, դրանցից 35-ը՝ Մոսկվայի մարզի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը նշում է, որ զանգվածային հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 05:30-ը։
Եվս 14 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Օրյոլի մարզի, 12-ը՝ Կուրսկի, 11-ը՝ Բելգորոդի և տասը՝ Տուլայի մարզի վրայով։ Կալուգայի մարզում խափանվել է ինը անօդաչու թռչող սարք, իսկ Վորոնեժի մարզում՝ յոթը։
Լիպեցկի և Սմոլենսկի մարզերը նույնպես հարձակման են ենթարկվել, որտեղ խոցվել է երեքական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև Բրյանսկի մարզը (մեկ անօդաչու թռչող սարք)։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը քաղաքի ուղղությամբ թռչող 7 ԱԹՍ է ոչնչացվել։
Մայրաքաղաքի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, իսկ Ռոսավիացիան հայտարարել է սահմանափակումների մասին Վլադիմիրում և Տամբովում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
–00–ԱՀ