Ջո Բայդենին կարող է 12-18 ամսվա կյանք մնալ

21/05/2025 21:05 Միջազգային

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին, ում մոտ քաղցկեղի ագրեսիվ ձև են հայտնաբերել, կարող է 12-18 ամսվա կյանք մնալ։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան նախկին բժիշկ և հանրապետական կոնգրեսական Ռոնի Ջեքսոնը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ 46-րդ նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ Հայտնի է, որ քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն վերահսկել։

–00—ՍՊ