Արտգործնախարարների մակարդակով ԱՄՆ-Թուրքիա-Սիրիա եռակողմ հանդիպում է անցկացվել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ:
Անթալիայում Ֆիդանի, Մարկո Ռուբիոյի և Հասան Շեյբանիի միջև կայացած եռակողմ հանդիպմանը քննարկվել են այդ երկրների առաջնորդների կողմից սահմանված առաջնահերթությունների մասնրամասները:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է Սիրիայում կայուն զարգացման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Նա, կարևորելով սիրիական վարչակազմի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը շարունակելու կարևորությունը, ընդգծել է, որ չի ցանկանում, որպեսզի Սիրիայի կառավարությունը տարածաշրջանում որևէ սպառնալիք ստեղծի:
Ֆիդանը հայտնել է նաև, որ Սիրիան վճռական է «Իսլամական պետություն» (DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում՝ հավելելով, որ այդ պայքարն ավելի ուժեղացնելու համար պետք է ներգրավել նաև չօգտագործված ներուժը:
«Սիրիան լուրջ ջանքերն է գործադրում զանգվածային ոչնչացման զենքերը վերացնելու համար: Թուրքիան շարունակելու է այդ ուղղությամբ անել այն, ինչ հնարավոր է»,-հաելել է նա:
Բացի այդ թուրք դիվանագետը նշել է, որ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն օգնություն ցուցաբերի Սիրիային ոտքի կանգնելու հարցում՝ շեշտելով Սիրիայի դերը տարածաշրջանային անվտանգության հարցում:
Այս համատեքստում Ռուբիոն ընդգծել է փոխադարձ վստահություն ձևավորելու կարևորությունը:
Ամերիկացի դիվանագետը շեշտել է նաև, որ ահաբեկչության հարցում Թուրքիան մեծ կարևորություն ունի, ապա նաև հավելել, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի բոլոր սիրիացիներն իրենց հայրենիքում ապրեն գոհունակության և բարօրության մեջ:
Սիրիական կողմն էլ իր հերթին կարևորել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը՝ այն որակելով որպես կարևոր քայլ «Նոր Սիրիայի» կառուցման համար:
«Մենք ցանկանում ենք, որ Սիրիայի ժողովրդին միջազգային հանրության մեջ ինտեգրելու, ինչպես նաև երկիրը կայունության և բարօրության հասցնելու համար հնարավորություն տրվի»։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ