Ըստ Ֆիդանի՝ ռուս-ուկրաինական կողմերը պիտի քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջման գնալով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև Անկարայում կայացած հանդիպմանը և նշել, որ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումը կկայանա Ստամբուլում։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է միջնորդի դերը ռուս-ուկրաինական հակամարտությունում և նշել, որ երկխոսությունը կարևոր է խաղաղության համար։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով։
Անդրադառնալով Սիրիային՝ Ֆիդանը նշել է, որ այդ երկրի անվտանգությունը Թուրքիայի առաջնահերթություններից է և միջազգային հանրությունը պետք է աջակցի երկրում կայունության ջանքերին։ Նա նաև հավելել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի վրա հրաձակումները սպառնում են տարածաշրջանի կայունությանը։
Խոսելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին՝ Ֆիդանը նշել է, որ այդ հարցը մշտապես բարձրացվել է Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահի հանդիպումների ընթացքում։ Նա նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պարտադիր դարձնող պայմանները փոխվել են ու օրակարգում կարող է լինել ամերիկյան զորքերի դուրս բերումը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ