Հայտնի է՝ երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և պետքարտուղարը կմեկնեն Ստամբուլ՝ բանակցությունների

Մայիսի 15-ին Թուրքիայում պետք է տեղի ունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Պուտինի առաջարկած ուղիղ բանակցությունները: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն կմեկնեն բանակցությունների մայիսի 16-ին։

Հիշեցնենք՝ Reuters-ը մայիսի 13-ին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի բանագնացները կմեկնեն Ստամբուլ: Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին մասնակցելու է Ռուբիոն: Ինքը՝ Թրամփը, չի բացառել նաև Ստամբուլում ռուս գործընկերոջ հետ հանդիպման հնարավորությունը: Կրեմլում միևնույն ժամանակ հայտնել են, որ Ուիթկոքի և Քելոգի հետ շփումներ դեռ չեն նախատեսվում։

–00—ՍՊ