Դոնալդ Թրամփը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կլուծվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կունենա հանգուցալուծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալի հետ հանդիպման ընթացքում, որը ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է Սպիտակ տան կայքում:

«Կարծում եմ՝ դա կլուծվի այս կամ այն ​​կերպ։ Հետաքրքիր իրավիճակ է»,- հայտարարել է Թրամփը Դոհայում՝ անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ խնդրի դիվանագիտական ​​լուծման բացակայության դեպքում ԱՄՆ այլ միջոցներով Իրանին զերծ կպահի միջուկային զենքի ստեղծումից:

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ բանակցությունների այս փուլը բարդ է ստացվել: Մինչդեռ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կողմերի դիրքորոշումների մերձեցում է արձանագրել՝ ընդգծելով, որ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Ընդ որում, նշել է, որ Միացյալ Նահանգների հետ վստահության հասնելու նպատակով Իրանը պատրաստ է ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել հարստացումից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

–00—ՍՊ