Լավրովը չի ներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններում

14/05/2025 21:13 Միջազգային

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի ներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններում, հաղորդում է Կոմերսանտը։ Թե կոնկրետ ով է ներկայացնելու ՌԴ-ն հանդիպմանը, դեռ պաշտոնապես չի հաղորդվել։

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 15-ին Ստամբուլում երեք տարվա մեջ առաջին անգամ պետք է կայանան ՌԴ-ի և Ուկրաինայի հանդիպումները ։ Շփումները վերականգնելու առաջարկով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է ժամանել Թուրքիա, սակայն կոչ է արել նաև Ռուսաստանի նախագահին։

–00—ՍՊ