ՌԴ-ում ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մելքոնյանցը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Գոլոս» կազմակերպության համանախագահ, փաստաբան Գրիգորի Մելքոնյանցին Ռուսաստանում անցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Դատարանի վճռով Մելքոնյանցին նշանակվել է 5 տարվա պատիժ ընդհանուր ռեժիմի գաղութում», – հայտնել են դատարանում։
Ըստ գործակալության՝ դատավճռի հրապարակման ժամանակ դատարանի դահլիճում ներկա էին իրավապաշտպաններ և դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատներից։
Քրեական գործը վերաբերում է Ընտրությունների մոնիթորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) հետ առնչությանը, որը 2021 թվականին Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել ՌԴ գլխավոր դատախազության որոշմամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ