Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենական պատերшզմին մասնակցած նախնիների մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, հրապարակել է պատերազմին մասնակցած իր պապերի ու տատերի լուսանկարները:
«Իմ նախապապը՝ Գրիգորի Ալոևը, վիրավորվել է Սապուն-լեռան մոտ։ Նրա դուստրը՝ իմ տատիկը, ընդամենը 9 տարեկանում օկուպացված Ղրիմում կերակրում էր ընտանիքի մյուս անդամներին։ Իմ պապը՝ Սարգիս Սիմոնյանը, կռվել է Ղրիմում, գերի ընկել, բայց փախել է գերմանական ճամբարից։ Նրա քույրը և մայրը՝ իմ նախատատիկ Նարթուի Ներսիսյանը, Ղրիմում միացել են պարտիզաններին։ 11-ամյա Ռայան վիրավորվել է, բայց ողջ է մնացել։
Իմ մյուս պապը՝ մայրիկիս հայրը՝ Ադամ Մարգարյանը, վիրավորվել է Ստալինգրադի մոտ։ Նրա եղբայրը տանկիստ է եղել Կուրսկի դուգայում՝ Պրոխորովկայի ճակատամարտում, նրա կուրծքն ամբողջովին զարդարված էր շքանշաններով։ Պատկերացնո՞ւմ եք՝ երկու հարազատ եղբայր, դեռ պատանի, անցել են պատերազմի երկու գլխավոր ճակատամարտերով և երկուսն էլ ապրել մինչև ծերություն։
Իմ տատիկը՝ Գեղեցիկ Դեմիրճյանը, 14 տարեկանում դարձել էր ստախանովական աշխատող։ Նրա լուսանկարները տպագրվում էին թերթերում։ Նա Խոստայում ծխախոտ էր աճեցնում՝ ռազմաճակատի համար։
Ի՞նչ, իսկապես կարծո՞ւմ եք, որ կարող եք ստիպել մեզ մոռանալ մեր Հաղթանակը։
Ձեր տոնը շնորհավոր, հայրենակիցներ, շնորհավոր մեր գլխավոր, մեծ տոնի կապակցությամբ», – գրել է Սիմոնյանը:
–00—ՅՄ