Բելառուսը չի պատրաստվում մտնել այլ պետությունների կազմ. Լուկաշենկո

Բելառուսը չի պատրաստվում դառնալ այլ պետությունների մաս։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բացման արարողության ժամանակ։

«Եթե մենք չկողմնորոշվենք դեպի ապագա, եթե չստեղծենք ապագայի օբյեկտներ, մենք մշտապես խոցելի կլինենք, մեզ մշտապես թիկունքից կխփեն, և դուք խոհանոցում կշշնջաք. «Ո՞ւմ կազմի մեջ կմտնենք վաղը»։ «Ի՞նչ երկրի մեջ մտնենք»։ Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում մտնել, մենք միշտ կկանգնենք կողք-կողքի, բայց որպեսզի կողք-կողքի կանգնենք, մենք պետք է հետաքրքիր լինենք նրանց համար, ովքեր մեր կողքին են», – նշել է Լուկաշենկոն։

Բելառուսում, նրա խոսքով, ուսումնասիրում են «ամենաառաջադեմ տեխնոլոգիաները»։

«Միայն այսպես կարելի է զարգանալ, անցնելով զարգացման մեկ, իսկ հնարավոր է, երկու փուլ։ Սրանում է մեր ամբողջ կյանքի իմաստը», – ասաց Բելառուսի նախագահը։

–00—ՅՄ