Երկրորդ քվեարկությամբ ևս Հռոմի պապ չի ընտրվել

08/05/2025 14:17 Միջազգային

Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է դուրս գալիս։ Կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ ևս Հռոմի պապ չի ընտրվել։

Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում՝ խիստ գաղտնիության պայմաններում, և կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է:շ

Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե ​​քվորում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ՝ ողջունելու հավատացյալներին: Միևնույն ժամանակ նա հայտարարում է իր ընտրած անունը պապականության համար։

–00–ԱՀ