Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ
07/05/2025 10:47
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Թուրքիայի արտգործանախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ Իսհաք Դարի հետ: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած ռազմական բախումն ու դրա շուրջ տիրող իրավիճակը:
Նշենք, որ մայիսի 7-ին Հնդկաստանը Պակիստանի ուղղությամբ ռազմական գործողություն է մեկնարկել: Հրթիռային հարվածների հետևանքով, ըստ պակիստանյան կողմի, մահացել է 3, իսկ վիրավորվել՝ 12 մարդ:
Պակսիտանի բանակի հանրային կապերի ստորաբաժանման գլխավոր վարչության տնօրեն, գեներալ Ահմեդ Շերիֆ Չաուդրին հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից իրականացված հրթիռային հարձակմանը պատասխանելու է իր կողմից ընտրված տեղում և ժամանակին:
–00–ՀԱ