«Toyota»-ն դեպի Իջևան ընթանալիս կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Գ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, անցել է բաժանարար գոտին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ապա բախվել Հրազդան գետ վրա գտնվող կամրջի բետոնե եզրաքարին, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել կամրջի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ն. Մկոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00—ՅՄ