Ռուբիոն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին խուսափել լարվածության սրումից

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալի և Պակիստանի կառավարության ազգային անվտանգության խորհրդական, միջգերատեսչական հետախուզության գլխավոր տնօրեն Մուհամմադ Ասիմ Մալիկի հետ։ Այս մասին հաղորդվել է Պետդեպարտամենտի X էջում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 7-ի գիշերը զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը և հարվածել ինը թիրախների Պակիստանում և Ջամմուի, Քաշմիրի միութենական տարածքի Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մասում։

Հարվածները հասցվել են այն վայրերին, որտեղից ծրագրվել և ուղղորդվել են Հնդկաստանի դեմ ահաբեկչական հարձակումներ, ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Այս քայլերը հաջորդում են Պահալգամում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչական հարձակմանը, որի ժամանակ զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի»։

–00—ՅՄ