Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանը

Մայիսի 6-ի երեկոյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Փահալգամում ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում ահաբեկչական ենթակառուցվածքներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիմնական կետեր՝

Սկսված գործողության ընթացքում հարվածներ են հասցվել ինը օբյեկտների։

Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։

«Գործողությունները նպատակային էին, չափված և չունեին լարվածության սրման բնույթ»։

Ըստ Samaa TV-ի՝ ստեղծված իրավիճակի պատճառով Իսլամաբադը ժամանակավորապես 48 ժամով փակել է իր օդային տարածքը և նաև պատասխան հրթիռային հարձակում է իրականացրել Հնդկաստանում գտնվող թիրախների վրա։

Ինչպես նշել են News 18 հեռուստաալիքի աղբյուրները, Պակիստանում ահաբեկչական ճամբարների վրա Հնդկաստանի կողմից հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է առնվազն 12 ահաբեկիչ, 55-ը՝ վիրավորվել:

Պակիստանի բանակը հայտարարել է, որ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ և վիրավորվել 35 մարդ:

–00—ՅՄ