Պակիստանը զինամթերքի պակաս ունի Ուկրաինային վաճառքի պատճառով

Պակիստանի զինված ուժերը հրետանային զինամթերքի լուրջ պակասի են բախվում Ուկրաինային վաճառելու պատճառով, ինչը Պակիստանի մարտական ​​կարողությունները սահմանափակում է ընդամենը չորս օրով, հայտնում է հնդկական ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Պակիստանի զինված ուժերը հրետանային զինամթերքի լուրջ պակաս ունեն, ինչը նրանց մարտական ​​հնարավորությունները լրջորեն սահմանափակում է չորս օրով: Սա պայմանավորված է երկրի կողմից Ուկրաինայի հետ վերջերս կնքված զենքի պայմանագրերով, որոնք սպառել են նրա ռազմական պաշարները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ պակիստանցի զինվորականները խորապես մտահոգված են կարևորագույն զինամթերքի պակասի պատճառով։ Գործակալությունը գրում է, որ երկրի զինված ուժերը գտնվում են խոցելի դիրքում։

–00—ՅՄ