Այս շաբաթը շատ կարևոր է Ուկրաինայի համար․ Ռուբիո

Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար, և Միացյալ Նահանգներն ունի լավատեսության հիմքեր։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ սա լինելու է վճռորոշ շաբաթ, սա լինելու է շատ կարևոր շաբաթ, որի ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք՝ արդյոք սա այն նախաձեռնությունն է, որին մենք ցանկանում ենք շարունակել մասնակցել, թե՞ ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա, որոնք նույնքան կամ որոշ դեպքերում ավելի կարևոր են», – ասել է նա։

«Կան լավատես լինելու պատճառներ, բայց անկասկած կան իրատես լինելու պատճառներ։ Մենք մոտ ենք լուծմանը, բայց ոչ բավականաչափ», – ավելացրել է Ռուբիոն։

–00—ՅՄ