ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, այս մասին հայտնել է ամերիկյան «ABC» հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի պատճառը քննության փուլում է։

–00—ՅՄ