Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

«Խորապես վշտացած ենք Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և բազմաթիվ վիրավորների լուրից։

Այս ողբերգության կապակցությամբ, իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորը վշտով ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհերի ընտանիքներին և սիրելիներին, ինչպես նաև Իրանի ողջ ժողովրդին, և վիրավորներին մաղթում եմ ապաքինում»։

–00—ՅՄ