Իրանում ապրիլի 28-ը հայտարարվել է ազգային սգո օր
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ապրիլի 28-ին ամբողջ Իրանում հայտարարվել է ազգային սուգ, փոխանցել է կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները և լրատվամիջոցները հայտնել էին 28 մահվան և ավելի քան 1205 վիրավորների մասին։
Հիշեցնենք, որ երեկ նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, ավելի ուշ հաղորդվեց, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութեր պարունակող պահեստում, սակայն դեռևս դժվար է գնահատել դրա ճշգրիտ պատճառը։
Միաժամանակ, լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի բռնկման հետևանքով։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։
Պայթյունի հետևանքով կոտրվել են մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենքերի պատուհանները։
Երկրի իշխանությունները կարգադրել են հետաքննություն սկսել։
–00—ՅՄ