Հռոմի պապը մահից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահից առաջ մոտ 200,000 եվրո է փոխանցել՝ Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքը մարելու համար, գրում է euronews.com-ը։

Մոնսինյոր Բենոնի «Դոն Բեն» Ամբարուսը, որը Հռոմում Ֆրանցիսկոսի բարեգործության և բանտերի հովվական խնամքի պատասխանատուն էր, իտալական լրատվամիջոցներին ասել է, որ իր մահից առաջ պապը անձնական հաշվից 200,000 եվրո է նվիրաբերել մակարոնի գործարանին, որը գործում է Հռոմում անչափահասների բանտում՝ Casal del Marmo-ում:

–00—ՅՄ