ՌԴ-ն պատրաստ է օգնել աղետի հետևանքների վերացման գործում․ Պուտինը՝ Իրանում պայթյունի մասին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և մեծածավալ ավերածությունների կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել աղետի հետևանքների վերացման գործում։
Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հարգելի պարոն Խամենեի, հարգելի պարոն Փեզեշքիան, խնդրում եմ ընդունեք մեր խորին ցավակցությունները Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս աղետի հետևանքները վերացնելու համար», – ասվում է հեռագրում։
–00—ՅՄ