Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում զոհերի թիվը հասել է 25-ի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 1100 մարդ։

Նավահանգստում արտակարգ իրավիճակի մասին հաղորդագրությունները տարածվել են շաբաթ օրը կեսօրին։ Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական պահեստում, սակայն պատճառը պարզ չէ։

–00—ՅՄ