Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ

25/04/2025 12:36 Միջազգային
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աճող ճնշման ֆոնին, Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հրաժարվել տարածքների մի մասից: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա ասել է բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Սցենարներից մեկը տարածքներից հրաժարվելն է։ Դա անարդար է, բայց հանուն խաղաղության (թեկուզ ժամանակավոր)` դա կարող է լուծում դառնալ», — նշել է Կլիչկոն։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է կանգնել «ցավոտ որոշում» կայացնելու անհրաժեշտության առաջ:
Կլիչկոն հստակեցրել է, սակայն, որ չի մասնակցում բանակցություններին և Զելենսկու հետ չի քննարկել կարգավորման հնարավոր մանրամասները:
–00–ԱՀ