Եկեղեցին չի բանադրում անգամ ամենաայլանդակ, անառակ զավակներին. Միքայել Սրբազան

03/06/2025 15:45 Տեսադարան

Հայ Առաքելական եկեղեցու համար ամեն մի հայի անուն-ազգանուն ունեցող մարդ արժեք է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի Եկեղեցին վերջին հայտարարություններից հետո չի բանադրում Նիկոլ Փաշինյանին։

«Ինձ համար՝ որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, այդ մարդը ոչ մի արժեք չունի այլևս։ Բայց երբ որ ես իբրև հոգևորական եմ մոտենում հարցին, ասում եմ չէ, որ նույնիսկ ինքը պետք է որ արժեք լինի։ Դուք մի դրդեք Եկեղեցուն այն գործողություններին, որն ինքը երբեք չի արել իր անառակ, այլանդակ զավակների նկատմամբ», – ասել է նա։

Ամբողջական հաղորդումը եթեր կգնա 24Newsյութուբյան ալիքով երեկոյան 22:15։

–00–ԱՀ