Ընդդիմության վիզը կտրել սպառնացող Փաշինյանի նկատմամբ դատախազությունը պետք է քրգործ հարուցի. Արշակյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Փաշինյանի և Լուկաշենկոյի մեջ սեր կա, ինչի՞ էր գնացել, կողքը նստել, ժողովրդին կռվեցնում է, ինքը գնում, կողքն է նստում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Անդրադառնալով Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած վեճին և Փաշինյանի սպառնալիքներին` Արշակյանը նշեց, որ իր կարծիքով, դատախազը պետք է Փաշինյանի դեմ քրգործ հարուցի, վերջինս սպառնացել է ընդդիմությանը՝ վզները կտրել։
«Փաշինյանը քրեաօլիգարխիկ համակարգ է ստեղծում, ընդդիմությանը սպառնում է, արդեն վտանգավոր է դառնում, ուժը պատեր՝ ընդդիմությանը կծեծեր։ Լարված է, հասկանում է, որ իշխանության գործերը վատ են, իրենց մերժելու են 2026 թվականի ընտրություններին, նրանք հիմիկվանից պետք է փաստաբաններ վարձեն»,- ընդգծեց Արշակյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00–ԱՀ