Մոսկվայում Փաշինյանն ապտակ ստացավ, դա «համբալի», ընդդիմությանը ՌԴ դրածո ասելու պատասխանն էր

10/05/2025 Տեսադարան

Փաշինյանի ֆուտլյարն էր մասնակցում Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառմանը։ Պուտինը Փաշինյանի հետ չողջագուրվեց, նա սառը ընդունելության արժանացավ, «իզգոյի» նման նստած էր մի անկյունում։

Փաշինյանը փորձում է նոր հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ, բայց ապտակ ստացավ, դա «համբալի» պատասխանն էր, քանի որ ընդդիմությանը ռուսների դրածո է համարում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած վեճին` Կարապետյանը ընդգծեց, որ Փաշինյանն իրավապահներին ուղիղ հրահանգ իջեցրեց զբաղվել ընդդիմադիրներով, նոր գործընթացներ, քրեական կեղծ մեղադրանքներ են առաջիկայում սպասվում․

«Ընդդիմությունը պետք է դատի տա Փաշինյանին քրեական երեք հոդվածներով՝ սպառնալիք, վիրավորանք, պաշտոնեական դիրքի չարաշահման համար»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ