Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

06/07/2025 09:32 Սպորտ

«Ինտերը» առաջիկա օրերին կարող է պաշտոնական առաջարկ ներկայացնել «Բարսելոնային» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերի վերաբերյալ:

Ըստ Sport.es-ի, միլանյան ակումբը պատրաստվում է 36-ամյա Յան Զոմերի հնարավոր հեռանալուն: «Բարսելոնան» ցանկանում է, որ գերմանացի դարպասապահը լքի թիմը և պատրաստ է նրան բաց թողնել անվճար՝ խնայելով աշխատավարձի ծախսերը:

Նախկինում տեր Շտեգենով հետաքրքրվել էին «Գալաթասարայը» և «Մոնակոն», սակայն նա չէր ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից:

«Ինտերի» առաջարկը կարող է փոխել նրա որոշումը, քանի որ նա հնարավորություն կունենա շարունակել խաղալ բարձր մակարդակով: Հաջորդ շաբաթ, երբ մեկնարկի «Բարսելոնայի» նախամրցաշրջանային պատրաստությունը, տեր Շտեգենը, հավանաբար, կքննարկի իր ապագան ակումբում:

Նշվում է, որ նա դժգոհ է «Բարսելոնայից»՝ իր մասին բացասական տեղեկությունների արտահոսքի պատճառով, ինչը վնասել է նրա հեղինակությանը:

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ