Նոան հաղթանակ տարավ

30/06/2025 22:52 Սպորտ

Երկարատև մարզական հավաքի ավարտին «Նոան» անցկացրեց իր չորրորդ՝ վերջին ընկերական հանդիպումը՝ մրցելով Սերբիայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Ժելեզնիչար Պանչևո» ակումբի դեմ: Խաղն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

«Նոայի» կազմում աչքի ընկան Վիրջիլ Պինսոնը և Զավեն Խուդավերդյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, «Նոան» հաջողությամբ ավարտեց մարզական հավաքի բոլոր չորս ստուգողական խաղերը և շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Armsport