Սպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը Ցրվենա Զվեզդա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր թիմակից Նաիր Թիկնիզյանի՝ «Լոկոմոտիվ Մոսկվայից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխությունը։
«Ես ուրախ եմ Նաիրի համար։ Ամենակարևորն այն է, որ նա այդ որոշումը կայացրել է իր ցանկությամբ։ Նա ցանկանում էր խաղալ Եվրոպայում, պայքարել բարձր տեղերի համար և մասնակցել եվրոպական մրցաշարերի։ Ես աջակցում եմ Նաիրին և հետևում եմ նրա խաղերին։ Մաղթում եմ նրան խուսափել վնասվածքներից, որպեսզի մեկ տարի անց կարողանա ապացուցել իրեն և տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն։ Նաիրը արժանի է դրան»,- ասել է Սպերցյանը Чемпионата-ի հետ զրույցում։
«Ցրվենա Զվեզդան» շաբաթ, հունիսի 22-ին, հայտարարել է Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի մասին։ Թիկնիզյանը սերբական ակումբի հետ կնքել է երեքամյա պայմանագիր։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել Կիևին օգնողների դեմ․ ՌԴ ԱԳՆ
-
Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք, նա բռնել է եկեղեցավնաս ձեռքերը
-
ԲՏԱ նախարարը Բուլղարիայի փոխվարչապետին ՀՀ տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումներն է ներկայացրել
-
Հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկվել
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է