Մխիթարյանի վերջին առաքելությունն Ինտերում․ Tuttosport

28/06/2025 21:52 Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կարևոր դեր կունենա «Ինտերի» նորեկ Պետար Շուչիչի` թիմին ինտեգրվելու գործում։ Ըստ Tuttosport-ի, 36-ամյա հայ կիսապաշտպանի «վերջին առաքելությունը» կլինի 21-ամյա խորվաթի դաստիարակումը։

Մխիթարյանը, չնայած տարիքին, մնում է «Ինտերի» կարևոր խաղացող։ Նոր գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն վստահում է նրան, և հայ ֆուտբոլիստը մասնակցել է Աշխարհի ակումբային առաջնության բոլոր հանդիպումներին՝ երկու անգամ հիմնական կազմում։ Հաջորդ մրցաշրջանում նա կսկսի 20-25 խաղով, իսկ Շուչիչը կկիսի նրա խաղաժամանակը։

Շուչիչը, ով դեռ հարմարվում է «Ինտերի» խաղաոճին, ցույց է տվել իր ներուժը՝ «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում կատարելով գոլային փոխանցում։ Ըստ Gazzetta dello Sport-ի, խորվաթ երիտասարդը պատրաստ է մրցակցել Հաքան Չալհանօղլուի հետ մեկնարկային կազմում տեղի համար։ Քանի որ Մխիթարյանի խաղաժամանակը կնվազի, իսկ Նիկոլո Բարելան հանգստի կարիք կունենա, Շուչիչը կարող է օգտվել հնարավորություններից՝ պայքարելով նույնիսկ հենակետային կիսապաշտպանի դիրքի համար։

Armsport

—00—ՍՊ